24/05/2020 10:56
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3064 մարդ (+128), այս պահին բուժվում է 3483-ը։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 114 դեպք, որից կորոնավիրուսից՝ 81, այլ պատճառներով՝ 33 մահ։
Մեկ օրում մահացել է 5 մարդ։