25/05/2020 11:11
5G առաջին ցանցը հայտնվել է Շվեդիայում
Շվեդիայի մայրաքաղաքում գործարկվել է 5G առաջին ցանցը, հաղորդել է SVT Nyheter-ը:
Վերջին սերնդի բջջային ծածկույթի տարածքը հայտնվել է Ստոկհոլմում և պատկանում է Tele2-ին: Հունիսի վերջին ցանցը պետք է գործի Գյոտեբորգում և Մալմյոյում:
Երկուշաբթի Telia-ն և Ericsson-ը կհայտարարեն իրենց 5G ցանցի մասին: Նրանք պնդում են, որ ապրիլի 24-ին Ստոկհոլմում գործարկել են կապի 10 կետ:
Բջջային կապի օգտատերերի մեծ մասը չի կարող օգտվել 5G ցանցից, քանի որ բաց շուկայում գրեթե չկան սմարթֆոններ, որոնք համապատասխանում են այս ստանդարտին: