25/05/2020 20:17
«Aston Martin»-ը կփոխի գործադիր տնօրենին
Սպորտային ավտոմեքենաների բրիտանական արտադրող «Aston Martin»-ի գլխավոր տնօրեն Էնդի Փալմերը կլքի իր պաշտոնը՝ ընկերության վերակազմավորման շրջանակներում, գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ նրանց՝ այդ մասին կհայտարարվի մայիսի 26-ին:
Ընկերությունը ղեկավարելու է Թոբիաս Մորսը, որն այժմ «Mercedes-Benz» սպորտային մեքենաների՝ AMG-ի, բաժնի ղեկավարն է:
Փալմերը FT-ին հայտնել է, որ ինքը ոչինչ չգիտի առաջիկա հայտարարության մասին: Ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է ղեկավարության փոփոխության հնարավորությունը:
Փալերը «Aston Martin» է եկել 2014-ին «Nissan»-ից, երբ ընկերությունը սնանկության եզրին էր: