25/05/2020 16:20
Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը
Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում, հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան:
Նախարարը ելույթ է ունեցել Արտակարգ դրության հարցով խորհրդի նիստում, իսկ երեկոյան սպասվում է, որ Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի երկրում սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:
«Գնահատականների նոր վերլուծության համաձայն՝ մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա և քննարկում ենք այն չեղարկելու հարցը», - ասել է նախարարը:
Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է 1.5 ամիս:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայիում կորոնավիրուսով վարակվել է 16 հազար մարդ, ավելի քան 800 մարդ մահացել է վարակի հետևանքով: