25/05/2020 17:55
Ռումինիայում COVID-19 դեպքերի թիվն աճել է ավելի քան 200-ով
Ռումինիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 213-ով՝ հասնելով 18 283-ի, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 1193 մարդ, հայտնում է «Digi 24»-ը՝ հղում անելով Ռումինիայի կաբինետում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ կապի ռազմավարական հաղորդակցման խմբին:
«Մինչ օրս Ռումինիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 18 283 դեպք: Ռումինիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 1193 մարդ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, իշխանությունները նշում են, որ 11 630 մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից: