25/05/2020 19:14
Գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։
«Ազատության» հետ զրույցում նա ևս մեկ անգամ հաստատեց, որ վարչապետի առաջադրանքով հանդիպել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։
«Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում», - ասաց Վանեցյանը։
Նա նաև հաստատեց, որ ՀՔԾ է հրավիրվել Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված։