25/05/2020 17:12
Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 250 նոր դեպք
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում շարունակել է նվազել՝ մեկուսացման միջոցառումների փուլային դադարեցման ֆոնին, երկուշաբթի հայտնել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:
Այսօր վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը 251 է (նախորդ օրվա 256 հիվանդի դիմաց), 27 հիվանդ է ընդունվել հիվանդանոցներ (48-ը հոսպիտալացվել են կիրակի), 25 պացիենտ դուրս է գրվել:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 32 դեպք (նախօրեին 43-ը), ընդհանուր առմամբ, մարտի կեսերից 9312 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ կամ դրա կասկածով: