25/05/2020 12:27
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 92 հիվանդ
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 92 հիվանդ՝ հասնելով 3633-ի: Այս մասին հայտնում են կորոնավիրուսների դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 8946 դեպք: Երկրում համաճարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 353 427 դեպք:
Կորոնավիրուսային վարակից ապաքինվել է մեկ օրում 5499 մարդ՝ ընդհանուր առմամբ 118,798 պացիենտ: