25/05/2020 19:41
Զիդանը խախտել է կարանտինային ռեժիմը՝ մեկնելով գյուղ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խախտել է կարանտինային ռեժիմը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ 47-ամյա մարզիչը լքել է քաղաքը և գնացել ամառանոց՝ Մադրիդի արվարձանում գտնվող մի գյուղ: Նա երկրորդ տունը գնել է մոտ մեկ տարի առաջ:
Եթե ոստիկանությունն ապացուցի Զիդանի մեղավորությունը, նա կվճարի տուգանք՝ 1500 եվրո: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արգելվում է անցնել քաղաքի սահմանները: Բացառություններ են կարևոր և անհետաձգելի պատճառները: