25/05/2020 20:22
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան կեսը ապաքինվել են
Ղազախստանում մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 48 մարդ: Ընդհանուր առմամբ, պանդեմիայի սկսվելուց ի վեր 4,4 հազար պացիենտ է ապաքինվել:
Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Միևնույն ժամանակ, վարակակիների ընդհանուր թիվը, հաշվի առնելով անցած օրը, հասել է 8531-ի, ընդհանուր առմամբ մահացել է 35 մարդ: