25/05/2020 13:59
Ինչու ամուսինները ավտոմեքենայի մեջ պետք է դիմակ կրեն, իսկ իրենց տանը կամ անկողնում` ոչ. Կարեն Քոչարյան
Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի երեկվա մտքերի, կապված դիմակների, սոցիալական հեռավորության և այլնի հետ, համաձայն եմ, Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Բայց ով կարող է ինձ բացատրել, թե ինչու ամուսինները կամ ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ (եթե միայն ընտանիքի անդամներն են) պետք է դիմակ կրեն, իսկ իրենց տանը կամ օրինակ անկողնում` ոչ: Եթե որևէ մեկը ինձ բացատրի այդ տրամաբանությունը, խոստանում եմ այլևս որևէ ստատուս չգրել», - նշել է նա։