25/05/2020 13:05
Թրամփը հայտարարել է, որ տարեկան աշխատավարձը նվիրաբերել է ԱՄՆ-ի կարիքների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնում աշխատանքի հենց սկզբից իր տարեկան աշխատավարձը տվել է Միացյալ Նահանգների կարիքներին:
«Ես ի սկզբանե տավել եմ և տալիս եմ իմ ամբողջ տարեկան աշխատավարձը՝ 400-450 հազար դոլար, մեր կառավարությանը: Վերջին չեկը տվել եմ ԱՄՆ առողջապահության նախարարությանը՝ COVID-19- ի դեմ պայքարում օգնելու համար: Դա ինձ համար մեծ պատիվ է», - գրել է Թրամփը:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ-ում գրանցված է COVID-19-ով վարակված 1 643 098 մարդ, մահացել է՝ 97 711-ը: