25/05/2020 18:21
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը, հայտարարել է երկրի նախագահը
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը, երկրում չկան վարակվածներ, հայտարարել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։
Հանրային առողջության ինստիտուտից հայտնել են, որ վերջին 68 օրվա ընթացքում առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», - Twitter-ում գրել է նախագահը։
Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։
Չեռնոգորիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակվել էր 324 մարդ, որից 9-ը մահացել էր։