25/05/2020 10:54
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3145 մարդ (+81), այս պահին բուժվում է 3842-ը (+209)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 126 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 87, այլ պատճառներով՝ 39 մահ։
Մեկ օրում մահացել է 12 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: