25/05/2020 10:44
Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության Կապանի բաժանմունքում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: