25/05/2020 12:05
Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը․ արդյունքում գինը մոտ 100 դրամով կիջնի․ Գեղամ Գևորգյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է դիմակների թանկացումները, ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասը անգամ, բացի դրանից՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացնեն ուսումնասիրություններ», - ասաց նա։
Միևնույն ժամանակ Գևորգյան ընդգծեց, որ չեն կարող մի կամ երկու օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծեց, որ ՀՀ-ում երկու արտադրություն կա, որոնց ինքնարժեքներն են հաշվարկվել, մինչդեռ դրանց վաճառքի գները ևս բարձր են:
«Մի արատավոր երևույթ կա, երբ ՀՀ-ում արտադրված դիմակը մեր տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս դեղատների ցանցերին, այսինքն՝ երկու մարժա է գումարվում», - ասաց նա։
ՏՄՊՊՀ նախագահը նաև նկատեց, որ պարետատան երեկվա նիստին քննարկել են դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, որի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։