25/05/2020 13:32
Ռազմական պայմաններում հանրաքվեն չչեղարկելը «բրոնյայի» վիճակում է դնում զորահավաքի ենթակա մոտ 14 հազար պոտենցիալ քաղաքացու. Վահագն Հովակիմյան
Ըստ էության՝ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով երկու խնդիր ենք լուծում. լուծում ենք հանրաքվեի շարունակության կանոնակարգման հարցը և նաև ավելացվում է հնարավորություն ռազմական կամ արտակագ դրությամբ պայմանավորված՝ նշանակված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրումը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմանը:
«Սա խիստ անհրաժեշտություն է, անվտանգության հարց: Ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվեն չչեղարկելը «բրոնյայի» վիճակում է դնում մոտ 14 հազար պոտենցիալ քաղաքացու, որոնք, լինելով հանձնաժողովի անդամ, զորահավաքից ավտոմատ ազատվում են և անգամ եթե կամավոր ցանկություն ունեն զինվորագրվելու, իրավունքի ուժով ոչ ոք չի կարող նրանց զինվորագրել: Այս կարգավորումը պետական անվտանգության հարց է», - ասաց պատգամավորը: