25/05/2020 11:03
Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է. ԱՆ
Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։
Նախարարությունից հայտնում են, որ մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք: