26/05/2020 18:54
Արտադրանքի ծավալներին զուգահեռ կավելանան նաև աշխատատեղերը. «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի հիմնադիր (Տեսանյութ)
«ADM Դայմոնդս» ադամանդի գործարանը, որ հիմնադրվել է 2017 թվականի մարտին, այս պահին ունի 157 աշխատակից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց գործարանի հիմնադիրների ընտանիքի անդամ Արտակ Բաղիկյանը։
«Հիմնադրման պահին ընկերության աշխատակիցների թիվը եղել է 20, արտադրական հզորությունների ավելացմանը զուգահեռ տարեցտարի ավելացել է աշխատակիցների թիվը՝ հասնելով 157-ի։ Միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ», - ասաց Արտակ Բաղիկյանը։
Արտադրանքը հիմականում իրացվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Իրացման աշխարհագրությունը, հիմնադրի խոսքով, շարունակաբար ավելանում է։
«Արտադրանքի ծավալներին զուգահեռ կավելանան նաև աշխատատեղերը։ Ընկերությունը հագեցած է նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տասնյակ անգամներ բարձրացնել արտադրողականությունը», - ասաց ընկերության հիմնադիրը։
Անդրադառնալով ադամանդի հումքի ներկրմանը և ներմուծման մաքսատուրքերին՝ Արտակ Բաղիկյանը նշեց․
«ՀՀ-ում գոյություն ունի 6 % մաքսատուրք ադամանդի ներկրման համար, ՌԴ-ի դեպքում մաքսատուրքը 10 տոկոս է։ Որևէ խելացի գործարար, չեմ կարծում, որ չօգտվի այս առիթից»։