26/05/2020 18:42
«Toyota»-ն սկսել է ռուսական արտադրության մեքենաներ արտահանել Հայաստան
«Toyota Motor»-ը սկսում է ռուսական արտադրության մեքենաների՝ «Toyota Camry»-ի և «Rav4»-ի, մատակարարումը Հայաստան:
«Հայաստանը դառնալու է արտահանման միջազգային երրորդ շուկան՝ Բելառուսից և Ղազախստանից հետո: Մինչև 2020 թվականը նախատեսվում է Սանկտ Պետերբուրգի գործարանում հավաքված շուրջ 450 «Camry» և «RAV4» ավտոմեքենաների արտահանում Հայաստան», - հայտնել են ընկերությունից: