26/05/2020 20:03
Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան
Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», - ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը, սակայն, ընդգծեց՝ ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։
Պարետը նշեց, որ քննարկել են նաև թեստավորման քաղաքականությունը։
«Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի», - ասաց Տիգրան Ավինյանը։