26/05/2020 10:52
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք, ընդհանուր 130 մահ
Հայաստանում մայիսի 26-ին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3220 մարդ (+75), այս պահին բուժվում է 4052-ը (+210)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 130 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 91, այլ պատճառներով՝ 39 մահ։
Մեկ օրում մահացել է 4 մարդ։