26/05/2020 15:07
Լևոն Մնացականանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից, այս մասին Ոստիկանությունում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Նա ասաց, ու Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը:
Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ևս մեկ որոշում է ստորագրել. Որոշման համաձայն՝ նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։