26/05/2020 13:44
Հիմա անհնար է վարակի տեմպը վերահսկել. հասել ենք պիկին. Էդմոն Մարուքյան
Կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում են կառավարությունն ու Առողջապահության նախարարը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունն ու Առողջապահության նախարարն առաջին հերթին։ Շատ ենք խոսել այն մասին, որ սահմանափակումները պետք է արվեին ժամանակին։ Ամեն ինչ իմաստ ունի, եթե դու դա ժամանակին ես անում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել թե՛ տեղորոշումով, թե՛ ուրիշ գործիքներով։
«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք պիկին։ Հիմա պետք է նվազում գնա, իմ պատկերացումը սա է», - նշեց Մարուքյանը։