26/05/2020 20:14
Անդրեա Բոչելին հիվանդացել է կորոնավիրուսով և դարձել պլազմային դոնոր
Իտալացի տենոր Անդրեա Բոչելին վարակվել էր կորոնավիրուսով և պլազմա է հանձնել բժշկական հետազոտությունների համար, հայտնում է ANSA-ն:
Դոնորության շնորհիվ է հայտնի դարձել, որ երգչի մոտ առկա է COVID-19:
Ինչպես նշվել է, ախտորոշումը կատարվել է մարտի 10-ին՝ թեստը հանձնելուց հետո: Նա հայտնել է, որ իր մոտ հիվանդությունն ընթացել է առանց որևէ ախտանշանի, սակայն նրա կինը և երկու երեխաները նույնպես վարակվել են:
Ապրիլի 12-ին՝ կաթոլիկ Զատիկին, 61-ամյա Բոչելին երգել է Միլանի դատարկ տաճարում: