26/05/2020 18:47
Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 38 հազարը
Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 38 հազարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի առողջապահության նախարարությանը:
Հստակեցվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 915 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 059-ի:
24 ժամվա ընթացքում Բելառուսում 4 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 208-ի:
Ապաքինվել է 15 086 մարդ: