26/05/2020 16:32
Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում շարունակել է նվազել՝ մեկուսացման միջոցառումների փուլային դադարեցման ֆոնին, երկուշաբթի հայտնել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:
Այսօր վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը 198 է (նախորդ օրվա 250 հիվանդի դիմաց), 39 հիվանդ է ընդունվել հիվանդանոցներ (27-ը հոսպիտալացվել են երկուշաբթի), 23 պացիենտ դուրս է գրվել:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 23 դեպք (նախօրեին 32-ը), ընդհանուր առմամբ, մարտի կեսերից 9334 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ կամ դրա կասկածով: