26/05/2020 15:50
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 1787 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1787 նոր դեպք, մահացել է 57 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1787 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 139 511 մարդ, ապաքինվել՝ 109 437-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 7508-ի: