26/05/2020 13:16
Ձախողելու կամ հաջողելու մասին այս պահին վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը հաղթահարված չէ. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է՝ դեռ վաղ է խոսել այն մասին՝ կորոնավիրուսը հաղթահարված է, թե ոչ։
«Այս պահին պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումով դիմակները համարվում են կանխարգելիչ գործառույթ, ինքներս պիտի այդ պատասխանատվությունը ստանձնենք ։ Ձախողելու կամ հաջողելու մասին այս պահին վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը հաղթահարված չէ։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայստանում վարակի թվերը նվազեն», - խորհրդարանում լրագրողներին ասաց նա:
Խոսելով ԲՀԿ քննադատության մասին, թե սահմանափակումները պատշաճ չեն պահվել, Մակունցն ասաց, որ այդ հարցերը պատետատան տիրույթում են, որոնց ինքը չի ցանկանում անդրադառնալ։
Դիտարկմանը, թե ինչու ՀՀ ԱԺ ներկայացուցիչները օրերս Արցախում ԱՀ նախագահ երդմնակալության ժամանակ դիմակ չեն կրել, Մակունցն ասաց, որ Արցախում այլ իրավական նորմեր են գործում:
«Մենք ընդունել ենք, որ, այնուամենայնիվ, արժեր, որ դիմակներ կրեինք, ինչի համար ես հայցել եմ մեր քաղաքացիների ներողամտությունը», - ասաց նա։