26/05/2020 13:24
Մեքսիկայում արձանագրվել է COVID-19-ով վարակի ավելի քան 71 հազար դեպք
Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 454 մարդ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության համաճարակաբանության ղեկավար Խոսե Լուիս Ալոմիային:
Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71 105-ի: Ըստ նրա՝ 14 020 մարդու մոտ հիվանդությունը համարվում է ակտիվ:
Բացի այդ, մեկ օրում 239 մարդ է դարձել հիվանդության զոհ: Համաճարակի սկսզբից ի վեր մահացությունների ընդհանուր թիվը հասել է 7633-ի:
Հիվանդության առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 28-ին: