26/05/2020 19:19
ՀԱՊԿ-ը նախատեսում է ռազմական բժիշկների տեսակոնֆերանս անցկացնել
Ռուսաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահող երկիր, նախատեսում է ռազմական բժիշկների գիտական և գործնական տեսակոնֆերանս անցկացնել այս տարվա նոյեմբերին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի մախարար Սերգեյ Լավրովը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:
«Ռազմական բժշկությունը, ինչպես գիտեք, ակտիվորեն ներգրավված է մեր երկրի ջանքերում և ՀԱՊԿ դաշնակիցների աշխատանքներում՝ կապված կորոնավիրուսային վարակի շուրջ իրավիճակի հետ: Այս տարվա նոյեմբերին մենք, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահող երկիր, նախատեսում ենք անցկացնել ռազմական բժիշկների գիտական և գործնական խորհրդակցություն», - ասել է Լավրովը:
ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: