26/05/2020 19:40
Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղատների բիզնեսն Ուկրաինայում
Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղատների բիզնեսը երկրում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլիի խոսքով՝ խաղատներն առանց այդ էլ գործում են Ուկրաինայում, սակայն դրանից դիվիդենտներ է ստանում ոչ թե բյուջեն, այլ «տանիքներ ապահովողները»:
«Մեր նախնական գնահատականով՝ մեկ ֆիքսված լիցենզիա ներմուծելով, ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական խաղատների համար, արդեն առաջին տարում բյուջեն կարող է ավելի քան 230 միլիոն դոլար շահույթ ստանալ», - գրել է նա:
Կոմիտեի ղեկավարն ավելացրել է, որ «խաղատների բիզնեսը թույլ է տվել աշխարհահռչակ քաղաքներ կառուցել»՝ Լաս Վեգասը և Բաթումին:
«Մենք կարող ենք որոշ դեպրեսիվ մարզեր կամ տարածքներ ընտրել և դրանք ուղիղ իմաստով Կլոնդայքի վերածել», - վստահեցրել է Սաակաշվիլին:
Մոլախաղերի արգելքն Ուկրաինայում ուժի մեջ է մտել 2009 թվականից: Գերագույն Ռադա օրինագիծ է ներկայացվել այդ տեսակի բիզնեսի օրինականացման վերաբերյալ: