26/05/2020 13:53
Իբիցան ենթարկվել է վտանգավոր վիրուսներ տարածող մոծակների հարձակման
Իսպանական Իբիցա կղզին բախվել է անսովոր մոծակների ներխուժման, ինչպես նաև «վագր» տեսակի Aedes albopictus-ի, որոնք հանդիսանում են բազմատեսակ վիրուսների տարածող, այդ թվում՝ դանգե, չիկունգունյի, դեղին տենդ և Զիկա: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Ներկայումս կղզում մոծակների պոպուլյացիան չորս անգամ ավելի է, քան՝ նախորդ տարիներին:
Տեղի բնապահպանական վարչությունը կարծում է, որ մոծակները կարող են բազմանալ լողավազաններում, որոնք պատշաճ քլորացված չեն:
Տեղական իշխանությունները դիմել են համաքաղաքացիներին այս խնդրի լուծման գործում համագործակցության համար: