26/05/2020 19:12
Twitter-ն արգելափակել է Ռուսաստանում Իրանի դեսպանատան օգտահաշիվը
Twitter-ն արգելափակել է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում Իրանի դեսպանատան օգտահաշիվը, ներկայումս փորձեր են արվում վերականգնել էջերը, РИА Новости- ին հայտնել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Ցավոք, Twitter-ը փակել է այս դեսպանատան օգտահաշիվը «Ալ-Քուդս» օրվա տոնակատարության ժամանակ: Այս պահին մենք Twitter-ի նշված սխեմայով 4 անգամ հարցում ենք ուղարկել՝ պարզելու համար արգելափակման պատճառը, բայց մինչ այժմ չենք ստացել որևէ կոնկրետ պատասխան», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
«Իրանական սոցիալական ցանցերի արգելափակումը միայն մեր դիվանագիտական առաքելության վրա չի ազդել: Մեր ունեցած տեղեկություններով՝ առանց որևէ բացատրության արգելափակվել են նաև այլ երկրներում Իրանի մի շարք դեսպանատների հաշիվները», - նշել են դիվանագիտական առաքելությունից: