26/05/2020 11:36
Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարրուքյանն արձագանքեց նկատողությանն՝ ասելով, որ ընդդիմադիր պատգամավորին հայտարարված նախազգուշացումը չի տեղավորվում ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերի մեջ։
«Երկակի ստանդարտների փորձը ինչի՞ց է գալիս, երբ բռունցքով հարձակվում են պատգամավորի վրա, ոչ մեկին մի օրով կամ յոթ օրով նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք։ ԱԺ նախագահը ինչ-որ վիճակներում պիտի գոնե ցույց տա, որ ինքն անաչառ է», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ թեև դիմակ կրելը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ կոչ արեց չընկնել ծայրահեղությունների մեջ։