26/05/2020 11:25
Առաջարկվում է Վճռաբեկ դատարանում ներդնել գրավոր ընթացակարգով վարչական և քրեական գործերով բողոքները քննելու հնարավորություն՝ առանց նիստ հրավիրելու
«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է Վճռաբեկ դատարանում ներդնել գրավոր ընթացակարգով վարչական և քրեական գործերով բողոքները քննելու հնարավորություն՝ առանց նիստ հրավիրելու, ինչը ներկայում արտակարգ դրության պայմաններում արդյունավետ կերպով կիրառվում է քաղաքացիական գործերի քննության դեպքում։
Արդյունքում, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ի տարբերություն քաղաքացիական գործերի, Վճռաբեկ դատարանում արդյունավետ կերպով չեն իրականացվում վարչական և քրեական գործերով վճռաբեկ բողոքների քննությունները:
Նշվում է, որ նախագծերը մշակվել են ՀՀ վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: