27/05/2020 10:53
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահերի թիվը՝ 142
Հայաստանում մայիսի 27-ին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 372-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի (մայիսի 26-ին՝ 7402), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3255 մարդ (+35), այս պահին բուժվում է 4377-ը (+325)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 142 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 97, այլ պատճառներով՝ 44 մահ։
Մեկ օրում մահացել է 12 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում ենք որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: