27/05/2020 18:19
Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել. Գորգիսյան (Տեսանյութ)
Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Հ.Գ. ցավում եմ, որ հայկական ժամանակի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ», - գրել է նա։
Նշենք, որ այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվել էր խոստացված կապիտալ շինարարության կանգ առած ծրագրերի մասին:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին պատասխանել էր.
«Որոշ մարդիկ լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ գուցե հիմա իշխանությանն ատկատ չեն տալիս, սկսել են տալ ընդդիմությա՞նը: Ոչ մի կապիտալ շինարարություն էլ չի կանգնում, բոլորն էլ ըստ պլանի ընթանում են: Հայաստանում պետական գնումների 85 տոկոսը մինչև 10 մլն դրամանոց գնումներն են:
Ինչ վերաբերում է կապիտալ շինարարությանն, ապա այսօր բազմապիսի շինարարություններ են ընթանում, դրանց ծավալները հընթացս ավելանալու են», - ասել էր գործադիրի ղեկավարը: