27/05/2020 17:13
Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 39 հազարի
Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը հասնում է 39 հազարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի առողջապահության նախարարությանը:
Հստակեցվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 897 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 956-ի:
24 ժամվա ընթացքում Բելառուսում 6 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 214-ի:
Ապաքինվել է 15 923 մարդ: