27/05/2020 16:29
Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է նվազել
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում շարունակել է նվազել՝ մեկուսացման միջոցառումների փուլային դադարեցման ֆոնին, հայտնել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:
Այսօր վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը 137 է (նախորդ օրվա 198 հիվանդի դիմաց), 36 հիվանդ է ընդունվել հիվանդանոցներ (երեքշաբթի հաղորդվել էր 39 հոսպիտալավածի մասին),145 պացիենտ դուրս է գրվել:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 23 դեպք (նախօրեին՝ 23), ընդհանուր առմամբ, մարտի կեսերից 9364 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ կամ դրա կասկածով: