27/05/2020 13:43
Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին
Իրանի իշխանությունները սպասում են երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի աշնանային ալիքի՝ նախապատրաստվելով դրան, ասել է նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով 11-րդգումարման խորհրդարանի բացման արարողությանը:
«Կորոնավիրուսին հակազդող շտաբը կառավարությանը պարտավորեցրել է աշնանը նախապատրաստվել հիվանդացության նոր ալիքի: Մենք ուղղել ենք բոլոր հնարավորություններ՝ հնարավոր ալիքին պատրաստվելու գործին», - ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ:
Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են երկրում կորոնավիրուսի տարածման զսպմանը և տեղայնացմանը:
Ներկայում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 139,5 հազար դեպք, որից 7,5 հազարը՝ մահացու ելքով: Միևնույն ժամանակ, ապաքինվել է 109.4 հազար մարդ: