27/05/2020 19:10
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 180 ցուցարարի
Հոնկոնգյան ոստիկանությունը ձերբակալել է մոտ 180 մարդու չարտոնված բողոքի ցույցի մասնակցելու և հասարակական կարգը խաթարելու համար, հայտնել են իրավապահները:
Ըստ ոստիկանության՝ ցուցարարները հավաքվել են Հոնկոնգի մի քանի փողոցներում՝ «խաթարելով հասարակական խաղաղությունը»: Ոստիկանության՝ ցրվելու մասին կոչերն անտեսվել են:
«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոտ 180 մարդու չարտոնագրված ցույցին մասնակցելու համար», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: