27/05/2020 10:07
«Ժողովուրդ». Հաքքերային հարձկման են ենթարկվել հայկական ԶԼՄ-ներն ու Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեև պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։
Մասնավորապես, երեկ հարձակման հետևանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ և գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առևտրով զբաղվող և Արցախում ևս գործող tetchange.com կայքի և այլ համացանցային ռեսուրսների վրա։ Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արևելյան հարևանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»։