27/05/2020 18:43
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 7,5 հազարը
Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 հազարը, ապաքինվել է ավելի քան 111 հազար մարդ, այդ մասին ասել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
IRINN հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ անցած օրվա ընթացքում հնարավոր է եղել հայտնաբերել 2080 նոր դեպք, ևս 56 մարդ մահացել է:
Այսպիսով, Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 591-ի, մահվան դեպքերը 7564-ն են:
Նրա խոսքով՝ ապաքինվել է 111 176 մարդ: