27/05/2020 19:36
Միայն այսօր մենք ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Մինասյանն արձագանքել է Փաշինյանին
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր խորհրդարանում արված հայտարարությանն ու Facebook-ի էջում գրառմանը։
Վարչապետը հրապարակել էր իր հայտարարության տեսագրությունն ու գրել. «Սերժը Միշիկից, տատիկը Սերժից, թոռնիկը տատիկից, փիսիկը թոռնիկից, մուկը փիսիկից. հա քաշեցին, քաշքշեցին, Միշիկին ցեխից չհանեցին»։
Ի պատասխան Միքայել Մինասյանը գրել է.
«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ։