27/05/2020 16:49
Լեհաստանը մեղմացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Լեհաստանի իշխանությունները վերացնում են կորոնավիրուսի տարածման հետ կապված հերթական սահմանափակումները, չորեքշաբթի Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին:
«Հունիսի 6-ից թույլատրվում է բացել կինոթատրոնները, լողավազանները, ֆիլհարմոնիկ հաստատությունները», - ասել է վարչապետը:
Նա նշել է, որ դիսկոտեկներն ու ակումբները կմնան փակ:
Բացի այդ, մայիսի 30-ից չեղարկվում է խանութներում այցելուների քանակի սահմանափակումը:
Վերջին տվյալների համաձայն՝ Լեհաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի 22 303 կրող, որոնցից 1025-ը մահացել են: