27/05/2020 10:36
Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 09.09-ին (Երևանի ժամանակով 05.09): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 468 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի կենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր վնասների և վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: