27/05/2020 10:59
Դիմակը զարդ չի․ ի՞նչ եք «ճպցնում», տիկին Սամսոնյան, չեք ուզում դուրս եկեք․ ԱԺ նախագահը նկատողություն արեց կին պատգամավորներին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց պատգամավորներին չմոռոնալ ԱԺ նիստերի դահլիճում դիմակը կրելու մասին:
«Հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չի, դիմակը խնդրում եմ շարունակել կրել», - ասաց Միրզոյանը, ապա արձագանքեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դժգոհությանը։
«Ի՞նչ եք «ճպցնում», տիկին Սամսոնյան, չեք ուզում դուրս եկեք, «ճպցնելը» ո՞րն ա»։
Ի պատասխան Սասոնյանն ընգծեց, որ Ժամանակ առ ժամանակ օդ շնչել է անհրաժեշտ, դրա համար էլ ստիպված է հանել դիմակը, Միրզոյանն էլ հակադարձեց․
«Ես տեսել եմ, որ Դուք վաղուց «ժամանակ առ ժամանակ»․․․ ես հո դեսպոտ չեմ։ Տեսնում եմ, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ հանում են դիմակը, բայց տեսա, որ երկարեց»։