27/05/2020 11:52
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք
Ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են:
Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789 է:
Արցախում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 38 է, առողջացել է 14-ը: