28/05/2020 18:35
316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր․ Թորոսյան (Տեսանյութ)
Իրավիճակը շարունակում է մնալ լարված, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար և կարգապահ պահպանվեն, որպեսզի աճի թիվը կարողանանք պահել նույն շրաջանակում և սկսենք աճի թիվն իջեցնել, որ ունենանք համավարակի մարում։ Այս պահին 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր և 17 թոքերի արհեստական օդափոխման սարքերի միացված քաղաքացի», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ շարունակվում են ինտենսիվ թերապիայի գծով մահճակալային ֆոնդի ծավալումը։ Առաջիկա մ 1-1.5 ամսվա ընթացքում մահճակալների թիվը կավելանա 100-ով, որից 50-ը կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, 50-ը՝ Էրեբունի ԲԿ-ում։
Թորոսյանն ընդգծեց, որ երեկ մահերի թիվը ռեկորդային՝ 15 է եղել.
«Կորոնավիրուսն անկանխատեսելի հիվանդություն է ու չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին հարյուր տոկոսով դրական ելքով դուրս կգա հիվանդությունից», - եզրափակեց խոսքը նախարարը: